Երևանի լավագույն 10 ռեստորանը՝ ըստ TripAdvisօr-ի

Երևանի լավագույն 10 ռեստորանը՝ ըստ TripAdvisօr-ի

PanARMENIAN.Net - Հայտնի TripAdvisօr ճանապարհորդական կայքը կազմել է Երևանի լավագույն 10 ռեստորանի վարկանշը՝ հիմնվելով այցելուների կարծիքների վրա:

Լավագույն տասնյակը գլխավորում է Dargett Craft Brewery-ն, որը հատկապես սիրում են գարեջրասերները: Այստեղ այցելուներին առաջարկվում են տեղում պատրաստվող գարեջրի 20 տեսակ, կենդանի փոփ, ռոք և քանթրի երաժշտություն, ինչպես նաև տարատեսակ ուտեստներ:

Երկրորդն In Vino-ն է, Երևանում գինու առաջին մասնագիտացված խանութ-բարը, որը հատկապես երիտասարդության շրջանում սկսեց էլ ավելի տարածել հայկական և համաշխարհային գինեգործության ավանդույթները: Այդտեղ առաջարկվում է գինու ավելի քան 800 տեսակ՝ բերված աշխարհի տարբեր ակնյուններից: In Vino-ն հատկապես կարևորում է գինու շշի պահպանման բարենսպաստ պայմանները՝ օդի ջերմաստիճանը, խոնավությունը:

Հաջորդը վարկանիշում հայկական ինտերիերով Lavash ռեստորանն է, որտեղ մատուցվում են ինչպես եվրոպական կերակուրներ, այնպես էլ ազգային խոհանոցի սիրված, նաև մոռացված կերակրատեսակներ:

Չորրորդը վարկանիշում շատերին հայտնի The Club-ն է. այստեղի մի քանի սրահը մթնոլորտ են ստեղծում ժամանցի և միջոցառումների տարբեր ձևաչափերի համար: Տարբեր ազգերի խոհանոցներին ծանոթանալուց և թեյի կամ սուրճի սեղանի շուրջ զրույցից զատ՝ ռեստորանի վաճառասրահում կարելի է հուշանվերներ գնել:

Հաջորդը Wine Republic-ն է, որը կհետաքրրի գինեսերներին: Այն «աստվածների խմիչքը» ճաշակելու լավագույն բար-խանութներից է Հայաստանում: Գինու հանրապետության կարգախոսն է «Խմիր գինի, ընթրիր ու երջանիկ ապրիր...» (օրիգ.՝ Wine and dine, live happily):

Լավագույնների տասնյակում է նաև Crumbs Bread Factory-ն, որը եվրոպական հացատեսակների և հրուշակեղենի պատրաստման մասնագիտացված արտադրամաս է: Աստեղ ամեն ինչ պատրաստվում է ձեռքով՝ օգտագործելով դարերով եկած բաղադրատոմսերն ու պատրաստման եղանակը:

Ազգային խոհանոցի յուրահատուկ բաղադրատոմսեր և բարձրահամ գինի առաջարկող մեկ այլ ռեստորան՝ Vinograd-ը, նույնպես լավագույնների տասնյակում է:

Ոչ պակաս հայտնի Պանդոկ Երևանն 8-րդ տեղում է. այստեղ առաջարկվում է ազգային հարուստ խոհանոց, միջավայրն էլ հարմար է ընտանեկան ու ընկերական ժամանցի համար: Պանդոկում մշտապես հնչող՝ Երևանին նվիրված սիրված երգերը վերակենդանացնում են հին երևանյան կոլորիտը:

«Անուշ» ռեստորանը Երևանի Republica հյուրանացում տեղակայված ռոմանտիկ և ընտանեկան ժամանցի կազմակերպման լավագույն վայրերի թվում է: Այստեղ, պարբերաբար, կենդանի երաժշտության ուղեկցությամբ, գինու համտեսներ են կազմամերպվում:

Եվ եզրափակվում է տասնյակը արագ սննդի կետերից մեկով՝ Black Angus-ով, որտեղ առաջարկվում են Երևանի ամենահամեղ բուրգերները: Այստեղ անպայման կգտնեք անվճար Wi-Fi, ժամանակակից երաժշտություն և համեղ ֆրի:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---