Լսումներ ԱՄՆ Կոնգրեսում. Ադրբեջանն աշխարհի ամենախիստ գրաքննությամբ երկրներից է

Լսումներ ԱՄՆ Կոնգրեսում. Ադրբեջանն աշխարհի ամենախիստ գրաքննությամբ երկրներից է

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսում հոկտեմբերի 4-ին լսումներ են տեղի ունեցել հետխորհրդային երկրներում ԶԼՄ-ների և լրագրողների հետապնդումների մասին, որի ընթացում կոնգրեսակնները խորը մտահոգություն են հայտնել Ադրբեջանում տիրող իրավիճակով:

Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեի ներկայացուցիչ Նինա Օգնյանովան Ադրբեջանն անվանել է աշխարհի ամենախիստ գրաքննությամբ երկրներից մեկը, որտեղ բռնատիրական կառավարությունը հետապնդում է լրագրողներին նույնիսկ իր երկրի տարածքից դուրս, գրում է contact.az-ը:

Որպես առավել մտահոգիչ փաստ նշվել է Աֆգան Մուխթարլիի առևանգումը Թբիլիսիում:

Օգնյանովան կոչ է արել ԱՄՆ Հելսինկյան կոմիտեին վճռական քայլերի դիմել՝ պաշտպանելու համար մամուլի ազատությունն Ադրբեջանում:

Միայն 2017-ին Ադրբեջանում 6 լրագրող է ձերբակալվել՝ միանալաով նախկինում արդեն ձերբակալված 5-ին:

«Աճող ճնշումը կառավարության կողմից, ակնհայտ թե քողարկված, փակում է տարածությունը անկախ լրագրության և տեղեկատվության ազատ հոսքի համար»,-ասել է լսումների ժամանակ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի տնօրեն Ամանդա Բենեթը:

Նշվել է, որ 2017-ի օգոստոսին Ադրբեջանի հարկային նախարարություն է կանչվել «Ամերիկայի ձայնի» 2 թղթակից, նրանց հարցաքննել են մոտ 2 ժամ յուրաքանչյուրին: «Լրագրողներից մեկն ասել է, որ իրեն քննիչները սպառնացել են և հարցաքննել նաև աշխատավարձի ու բանկային հաշվի մասին: Նրա օրինական ներկայացուցչին չեն թույլ տվել մասնակցել հանդիպմանը, ուստի նա վախենում է իր անվտանգության համար»,-ասել է Բենեթը:

«Ազատություն» ռադիոկայանի ղեկավար Թոմաս Քենթը իր ելույթում ասել է, որ իրենք հայց են ներկայացրել ՄԻԵԴ Ադրբեջանի դեմ այդ երկրում 2014-ին «Ազատություն» ռադիոկայանի բյուրոյի բռնի փակման վերաբերյալ,

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---