«Հայկական գյուղ» թաղամասի կառուցապատման մրցույթը կամփոփվի նոյեմբերին

«Հայկական գյուղ» թաղամասի կառուցապատման մրցույթը կամփոփվի նոյեմբերին

PanARMENIAN.Net - Երևանում «Հայկական գյուղ» թաղամասի կառուցապատման մրցույթը կամփոփվի նոյեմբերին: Այդ մասին ասվել է ազգագրական թաղամասի կառուցապատման մրցույթին հայտ ներկայացրած միջազգային 4 ընկերության ներկայացուցիչների հետ վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպմանը:

Հանդիպմանը քննարկվել են թաղամասի կառուցապատմանն առնչվող մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել ներդրումային ծրագրի մանրամասներին և տեսլականին:

Նշվել է, որ ընկերությունների ներկայացուցիչներն արդեն իսկ ծրագիրը մանրամասն քննարկել են ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանի զարգացման հիմնադրամի հետ, շրջել Հայաստանի տարբեր զբոսաշրջային վայրերով, ծանոթացել հայկական մշակույթին ու ավանդույթներին:

Վարչապետ Կարեն Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ «Հայկական գյուղ»-ը լինելու է տնտեսապես գրավիչ հաջող բիզնես ծրագիր և ավելացրել, որ կառավարությունը պատրաստ է ծրագրի հետ կապված քննարկել ընկերությունների ներկայացրած բոլոր առաջարկությունները:

«Այն Հայաստանի զբոսաշրջության ոլորտ կբերի նոր փոփոխություններ: Երևան ժամանողին կկարողանանք համապարփակ ներկայացնել հայկական աշխարհը, այդ թվում՝ սփյուռքը, մեր պատմությունը, միջավայրը՝ ըստ տարածաշրջանների ու քաղաքների: Թաղամասը կարող է դառնալ Հայաստանի այցեքարտը և իր լայն ենթակառուցվածքներով կպատասխանի զբոսաշրջիկների սպասելիքներին»,- ասել է կառավարության ղեկավարը՝ ավելացնելով, որ ծրագրի շուրջ ակտիվ քննարկումներ են ընթանում ներդրողների հետ, հայտնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ծրագրով, որը գնահատվում է 100-150 մլն դոլար, նախատեսվում է ստեղծել Հայաստանի տարբեր տարածաշրջանների քաղաքային և գյուղական բնակավայրերի ազգային ավանդույթներին ու պատմականորեն ձևավորված ճարտարապետական դիմագծին բնորոշ ազգագրական թաղամաս՝ բնակելի տներով, հյուրանոցներով (հյուրատներով), ինչպես նաև նկարչությունն ու ազգային արհեստները (գորգագործություն, դարբնագործություն, կավագործություն, հուշանվերների պատրաստում) ներկայացնող ցուցասրահներով: Նախատեսվում է, որ թաղամասը կունենա կինոթատրոն, այգի, համերգասրահ, թարմ տեղական արտադրանք առաջարկող բացօթյա շուկա և այլ ենթակառուցվածքներ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---