2018-ին «Ալեքս տեքստիլ»-ն էապես կընդլայնվի. Արտաշատում մոտ 25 մլն եվրոյի ներդրում կարվի

2018-ին «Ալեքս տեքստիլ»-ն էապես կընդլայնվի. Արտաշատում մոտ 25 մլն եվրոյի ներդրում կարվի

PanARMENIAN.Net - «Ալեքս տեքստիլ» ընկերությունը հագուստի արտադրության նոր արտադրամաս է բացել: Ներկա է եղել Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, որին «Ալեքս տեքստիլ»-ի հիմնադիրները շնորհանդեսի ընթացքում ներկայացրել են ընկերության կողմից իրականացվող աշխատանքներն ու զարգացման ծրագրերը:

Սերժ Սարգսյանը նորաբաց արտադրամասում շրջայցից հետո ծանոթացել է կարի ֆաբրիկայի նոր կառուցվող մասնաշենքի նախագծին և դրա համաձայն իրականացվելիք աշխատանքներին: Նշվել է, որ շուրջ 35 հազ. քմ ընդհանուր մակերեսով կարի ֆաբրիկայի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2017թ. մարտին: Նախնական հաշվարկով կատարվելու է մոտ 7 մլն եվրոյի ներդրում, որի արդյունքում ֆաբրիկան կունենա մոտ 3000 նոր աշխատատեղ։

Նախագահը եղել է նաև ընկերության տրիկոտաժի կարի ընդլայնված արտադրամասում, որտեղ ներգրավվել է մոտ 470 նոր աշխատող: Ավելի քան 1 մլն եվրոյի ներդրումը կատարել է Հայաստանի ներդրողների ակումբում ներգրավված Սամվել Կարապետյանը: Սերժ Սարգսյանը ծանոթացել է կատարված ներդրումներին, արտադրական հզորությունների մեծացման արդյունքում ժամանակակից սարքավորումներով արտադրամասի գործունեությանը:

«Ալեքս տեքստիլ»-ի կողմից գործարկվել է նաև գործվածքի նոր արտադրամաս, որտեղ ավելի քան 2 մլն եվրոյի ներդրում են կատարել Սամվել Կարապետյանը և ֆրանսահայ գործարարներ հայր և որդի Ջիջիրյանները։

Ընկերության զարգացման ծրագրերի հետ կապված նախագահին ներկայացրել են, որ նախատեսվում է 2018-ին էապես ընդլայնել «Ալեքս տեքստիլ»-ի արտադրության ծավալները՝ ստեղծելով նոր աշխատատեղեր։

Մասնավորապես, ընթացքի մեջ են Արտաշատում կտորի նոր ֆաբրիկայի ստեղծման աշխատանքները. շուրջ 30 հազ. քմ մակերես ունեցող շենք-շինություններով Արտաշատի նախկին կարի ֆաբրիկան «Ալեքս տեքստիլ» ընկերությունը ձեռք է բերել 2017-ին: Վերակառուցման աշխատանքներն արդեն մեկնարկել են, իրականացվելու է մոտ 25 մլն եվրոյի ներդրում, որի արդյունքում կտորի ֆաբրիկան կունենա օրական նվազագույնը 15 տոննա արտադրողականություն և մոտ 400 աշխատատեղ: Ընթացքի մեջ են նաև Արտաշատում սրբիչի ու տնային տեքստիլի արտադրամասերի ստեղծման աշխատանքները՝ վերակառուցվում են շուրջ 20 հազ. քմ մակերեսով Արտաշատի մեխանիկական գործարանի շենք-շինությունները: Ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի մոտ 10 մլն եվրո, նախնական շրջանում այս ֆաբրիկան կունենա շուրջ 500 աշխատակից, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

«Ալեքս տեքստիլ» ընկերությունը Մասիս քաղաքում ձեռք է բերել mwt 50 հազ. քմ շենք-շինություններ, որոնց վերակառուցման արդյունքում կստեղծվի նաև բամբակե թելի ֆաբրիկա։ Այդ ուղղությամբ աշխատանքները, պատասխանատուների հավաստմամբ, նույնպես ընթացքի մեջ են:

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն հոկտեմբերի 5-ին մայրաքաղաքի «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում ներկա են գտնվել հոկտեմբերի 5-8-ը անցկացվող «Երևան շոու-2017» ոսկերչական իրերի և ժամացույցների միջազգային 8-րդ ցուցահանդեսի բացման արարողությանը:

Հանրապետության նախագահը ոլորտի պատասխանատուների և կազմակերպիչների ուղեկցությամբ շրջել է ոսկերչական ազատ տնտեսական գոտու տարածքում «Հայ ոսկերիչների համաշխարհային միության» (AJA) կազմակերպած ցուցահանդեսում, դիտել հայրենական և օտարերկրյա ընկերությունների ներկայացրած ոսկերչական զարդերը, ոսկերչական արտադրության սարքավորումները, ադամանդի և այլ թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերի մշակմամբ ստացված իրերը, ծանոթացել մասնակից ընկերությունների գործունեությանն ու ծրագրերին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---