1-6. Հայաստանի հավաքականը ջախջախվեց սեփական հարկի տակ

1-6. Հայաստանի հավաքականը ջախջախվեց սեփական հարկի տակ

PanARMENIAN.Net - 2018 թվականի ֆուտբոլ աշխարհի առաջնության ընտրական փուի հերթական խաղում Հայաստանի հավաքականը 1-6 հաշվով ջախջախվեց լեհական ընտրանու կողմից սեփական հարկի տակ:

Առաջին գնդակն ընտրանին բաց թողեց արդեն երկրորդ րոպեին Գրոսիցկու հարցածից հետո, երկրորդը 18-րդ րոպեին խփեց Լևանդովսկին: Երրորդ գնդակը հավաքականի երբևէ բաց թողած ամենատհաճ գոլերից մեկը. Ոսկանյանը հետ փոխանցում կատարեց դարպասապահ Մելիքսեթյանին, ով վերցրեց գնդակը ձեռքով, ինչից հետո ազատ հարված նշանակվեց. Հավաքականը 10 հոգով շարվեց դարպասում, սակայն Լևանդովսկին երրորդ գնդակը խփեց:

Առաջին խաղակեսի վերջնամասում Հովհաննես Համբարձումյանն անկյունայինի խաղարկումից հետո կրճատեց հաշվի տարբերությունը. կողմերն ընդմիջման գնացին 1-3 հաշվով:

Երկրորդ խաղակեսում Հայաստանի ընտրանին կրկին գրեթե ոչինչ չարեց` դաշտը լեհերին թողնելով: Բլաշիկովսկին խփեց չորրորդ գնդակը, Լևանդովսկին` լեհերի հինգերորդը, հեթթրիք ձևակերպելով ու իր երկրի ընտրանու պատմության լավագույն ռմբարկու դառնալով:

90-րդ րոպեին Վոլսկին խփեց լեհական ընտրանու 6-րդ գնդակը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---