Ինյեստան երկարացրել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը մինչև կարիերայի ավարտը

Ինյեստան երկարացրել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը մինչև կարիերայի ավարտը

PanARMENIAN.Net - «Բարսելոնան» հայտարարել է, որ երկարացրել է թիմի ավագ Անդրես Ինյեստայի հետ պայմանագիրը: Արդյունքում կատալոնացի կիսապաշտպանը հայրենիքում կմնա մինչև կարիերայի ավարտը:

Ինյեստայի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում էր 2018-ի ամռանը:

Ինյեստան կստորագրի նոր պայմանագիրը հոկտեմբերի 6-ին, որից հետո մամուլի ասուլիս է նախատեսված ֆուտբոլիստի և թիմի նախագահ Խոսեփ Բարտոմեուի մասնակցությամբ, գրում է evrosport-ը:

Անդրես Ինյեստան «Բարսելոնայի» կազմում է հանդես գալիս 2002-ից ի վեր: Կիսապաշտպանը 639 հանդիպման է մասնակցել և 55 գոլի հեղինակ դարձել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---