Ագրամունտը հրաժարական է տվել ԵԽԽՎ նախագահի պաշտոնից

Ագրամունտը հրաժարական է տվել ԵԽԽՎ նախագահի պաշտոնից

PanARMENIAN.Net - ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել: Ագրամունտն այդ մասին գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում:

Հունիսի 27-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նիստում ընդունվել է ԵԽԽՎ նախագահի իմպիչմենտի վերաբերյալ բանաձևը: 154 կողմ 30 դեմ ձայների հարաբերակցությամբ բանաձև ընդունվել էր: Բանաձևի նպատակն էր փոփոխություններ կատարել ԵԽԽՎ Կանոնակարգում ու նրանում ներառել նաև ԵԽԽՎ նախագահի իմպիչմենտի հնարավորությունը, որը ներկայումս բացակայում է։

«Այսօր, ես որոշել եմ այլևս չշարունակել իմ պաշտոնավարությունը ԵԽԽՎ նախագահի պաշտոնում»,-ասվում է նրա գրառման մեջ:

Ագրամունտը կմնա ԵԽԽՎ անդամ և կշարունակի գլխավորել իսպանական պատվիրակությունը:

2016-ի դեկտեմբերին Եվրոպական կայունության նախաձեռնությունը (European Stability Initiative) հրապարակել է իր «Խավիարային դիվանագիտություն». Եվրոպական ճահիճ» հետազոտության երկրորդ մասը: Հետազոտության մեջ բացահայտվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից կիրառվող կոռուպցիոն սխեմաները, որոնք տանում են մինչև ԵԽԽՎ գործող նախագահ Պեդրո Ագրամունտը:

Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության նախկին ղեկավար Լուկա Վոլոնտեին, որը ներկայումս գտնվում է հետաքննության տակ է, մեղադրել է Ագրամունտին Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ զեկույցը ԵԽԽՎ-ում տապալելու գործում դերակատարություն ունենալու համար Ադրբեջանի կառավարությունից 2 միլիոն 390 հազար եվրոյի կաշառք ստանալու մեջ։

Ընթերցեք նաև. Ագրամունտին հեռացրել են ԵԽԽՎ-ում ԵԺԿ քաղաքական խմբից

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---