Նոր չվերթներ Քութայիսից Բարսելոնա, Հռոմ, Փարիզ. Տոմսերի գները սկսած $ 33 դոլարից

Նոր չվերթներ Քութայիսից Բարսելոնա, Հռոմ, Փարիզ. Տոմսերի գները սկսած $ 33 դոլարից

PanARMENIAN.Net - Wizz Air ավիաընկերությունը 2018-ի մայիսից նոր ավիաչվերթներ կիրականացնի վրացականՔութաիսից Եվրոպայի որոշ քաղաքներ: Մասնավորապես թռիչքներ կիրականացվեն դեպի Բարսելոնա, Հռոմ, Պրահա և Փարիզ:

Տոմսերի պատվերները մեկնարկում են 2017-ի նոյեմբերից:

Քութայիսից Բարսելոնա տոմսերի արժեքը Basic սակագնով մեկնարկում է 79 լարիից (մոտ 33 դոլար): Դեպի Հռոմ, Պրահա և Փարիզ Basic սակագնով հնարավոր կլինի թռչել 111 լարիից սկսած (մոտ 45 դոլար):

Wizz Air ավիաընկերությունը սկսել է թռիչքներ իրականացնել Քութաիսի օդանավակայանից 2012-ին: Այս ընթացքում ավիաընկերությունը տեղափոխել է ավելի քան 600.000 ուղևոր: Միայն 2015-ին ընկերությունն ավելի քան 125.000 ուղևոր է փոխադրել Վրաստանից:

Կարդացեք նաև․ Երևան-Կապան ավիատոմսը 30-40 հազար դրամ կարժենա

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---