12 փետրվարի 2008 - 14:48 AMT
Լոնդոնում Հայաստանի եւ Ադրբեջանի պատգամավորների ծրագրված հանդիպման մասին Երեւանում ոչինչ չգիտեն
«Հայ պատգամավորները ադրբեջանցի գործընկերների հետ հանդիպման որեւէ հրավեր չեն ստացել»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է հայկական խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը, մեկնաբանելով ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդումները խորհրդարանականների հանդիպման մասին Լոնդոնում 2008 թվականի ապրիլին: Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում (ԵԽԽՎ) հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ նման տեղեկատվություն չունի:

Նշենք, որ Միլլի Մեջլիսի նախագահի առաջին տեղակալ Զիյաֆյաթ Ասկերովը հայտնել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի պատգամավորների հանդիպումը կայանալու է 2008 թվականի ապրիլին Լոնդոնում: Նրա խոսքերով, Միլլի Մեջլիսի պատգամավորները արդեն համաձայնվել են անցկացնել այդ հանդիպումը, հաղորդում է ԱՊԱ-ն: