Թուրք գործիչն՝ Արցախ այցի մասին. Հակաիրավական բան չենք արել և փշալարերի տակով չենք անցել

Թուրք գործիչն՝ Արցախ այցի մասին. Հակաիրավական բան չենք արել և փշալարերի տակով չենք անցել

PanARMENIAN.Net - Թուրք քաղաքական գործիչ Ուֆուկ Ուրասը, որն այցելել էր Արցախ թուրքական պատվիրակության կազմում, հայտարարել է, որ իրենք ոչ մի հակաիրավական բան չեն արել և փշալարերի տակով չեն անցել, ԼՂ-ում հայտնվելու համար:

Թուրք գործիչները «Արևմտահայոց ազգային համագումար» միջազգային ոչ կառավարական կազմակերպության համանախագահ Արագած Ախոյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 22-ին ճանաչողական այցով եղել են Արցախում և Ստեփանակերտում հանդես եկել մամլո ասուլիսով:

«Անկարան պետք է հստակ հայտարարությամբ պաշտպանի իր քաղաքացիներին: Սակայն Թուրքիայի ԱԳՆ-ն որոշել է աչք փակել իրավիճակին: Ցանկալի կլիներ, որ Բաքվում Թուրքիայի դեսպանն առավել հստակ դիրքորոշում հայտներ այս հարցի վերաբերյալ»,-ասել է թուրք քաղաքական գործիչը «Ակոս» թերթին, գրում է Rusarminfo-ն:

Ուրասը հավելել է նաև, որ ինքն ու պատվիրակության մյուս անդամներն այժմ խուսափում են այլ երկրներ այցելել իրենց դեմ Բաքվի գործողությունների պատճառով:

Թուրքիայի ԱԳ նախարարությունը հորդորել է իր քաղաքացիներին չայցելել Արցախ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---