Կարատեիստներն Իսպանիայում կմասնակցեն աշխարհի առաջնությանը

Կարատեիստներն Իսպանիայում կմասնակցեն աշխարհի առաջնությանը

PanARMENIAN.Net - Պատանի, երիտասարդ և մինչև 21 տարեկան կարատեիստները պատրաստվում են հոկտեմբերի 26-29-ն Իսպանիայում կայանալիք աշխարհի առաջնությանը: Հաջորդ շաբաթ հավաքականներն ուսումնամարզական հավաք կսկսեն Օլիմպավանում:

Առաջին անգամ կարատեիստերը պայքարելու են օլիմպիական վարկանիշ ձեռք բերելու համար: Մինչև Տոկիո 2020-ը, օլիմպիական ընտանիքում կփորձեն ներգրավվել պատանիները: Աշխարհի առաջնությանը խաղարկվելու են 2018 թ. Բուենոս Այրեսում կայանալիք պատանեկան ամառային օլիմպիական խաղերի ուղեգրեր, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

«Իսպանիա մեկնելու են մեր այն մարզիկները, որոնք տարբեր միջազգային մրցաշարերի մեդալակիրներ են: Հույս ունենք, որ մեր պատանիներին կհաջողվի օլիմպիական ուղեգրեր ձեռք բերել: Մինչև աշխարհի առաջնությունը տղաները կհասցնեն լավ մարզավիճակում լինել: Մրցանակային տեղերի ակնկալիք ունենք»,- ասել է Հայաստանի կարատեի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նիկոլայ Գրիգորյանը:

Գլխավոր մարզիչ Վահան Միքայելյանի ղեկավարությամբ աշխարհի առաջնությունում հանդես կգան՝ Էրիկ Խաչատրյանը, Հովհաննես Հակոբյանը, Սիմոն Մովսիսյանը, Դավիթ Մուրադյանը, Վարդան Ղալայանը, Սամվել Այդինյանը, Գևորգ Համբարձումյանը, Ալբերտ Ավետիսյանը, Դավիթ Մակյանը, Ահարոն Սարգսյանը, Կարեն Բաղդասարյանը, Սերյոժա Սարգսյանը, Աշոտ Մխիթարյանը, Միքայել Մխիթարյանը, և աղջիկներից Լենա Գյուլումյանը, Եվա Մուրադյանը, Անիտա Մակյանը:

Հայաստանի թիմերը մրցավայր կմեկնեն հոկտեմբերի 22-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---