Ռոնալդուն չկա լավագույն ֆուտբոլիստների Ռոնալդոյի ցանկում

Ռոնալդուն չկա լավագույն ֆուտբոլիստների Ռոնալդոյի ցանկում

PanARMENIAN.Net - Աշխարհի կրկնակի չեմպիոն բրազիլացի Ռոնալդոն հրաժարվել է ընդգրկել Մադրիդի «Ռեալի» հարձակվող և Պորտուգալիայի հավաքականի անդամ Կրիշտիանու Ռոնալդուին պատմության լավագույն ֆուտբոլիստների իր կազմած ցանկում: Այդ մասին ասվում է Esporte Interativo-ի Instagram-ի աքաունթում:

Բրազիլացի հարձակվողի խորհրդանշական թիմում են՝ դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը (Իտալիա), պաշտպաններ Ռոբերտ Կառլոսը (Բրազիլիա), Պաոլո Մալդինին, Ֆաբիո Կանավարոն (երկուսն էլ՝ Իտալիա) և Կաֆուն (Բրազիլիա), կիսապաշտպաններ Զինեդին Զիդանը (Ֆրանսիա) և Անդրեա Պիրլոն (Իտալիա), հարձակվողներ Դիեգո Մարադոնան, Լիոնել Մեսսին (Արգենտինա), Պելեն և ինքը Ռոնալդոն (երկուսն էլ՝ Բրազիլիա), գրում է Lenta.ru-ն:

Ռոնալդոն ավարտել է կարիերան 2011-ին: Նա հաղթել է 1994-ի և 2002-ի աշխարհի առաջնություններում, հարձակվող է եղել «Բարսելոնայի», «Ռեալի», «Ինտերի» և «Միլանի» կազմում: Բրազիլացին 2 անգամ արժանացել է «Ոսկե գնդակի»:

Կրիշտիանու Ռոնալդուն 4 անգամ արժանացել է «Ոսկե գնդակի»: 2016-ի ամռանը նա դարձավ Եվրոպայի չեմպիոն: Այս տիտղոսն առաջինն էր Պորտուգալիայի հավաքականի համար միջազգային ասպարեզում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---