Ծովից ծով Հայաստանի քարտեզը՝ Ադրբեջանի պատմության դասագրքերում

Ծովից ծով Հայաստանի քարտեզը՝ Ադրբեջանի պատմության դասագրքերում

PanARMENIAN.Net - Սոցցանցերի ադրբեջանցի օգտատերերը հայտնաբերել են, որ Ադրբեջանի պատմության դասագրքերում հայտնվել են ծովից ծով Հայաստանի քարտեզները:

10-րդ դասարանի ռուսական հատվածի համար նախատեսված դասագրքում առկա է ծովից ծով Հայաստանի քարտեզը: Քարտեզում պատկերված Հայաստանը ներառում է տարածքներ ներկայիս Ադրբեջանից, Իրանից, Վրաստանից ու Թուրքիայից, հայտնում է Vesti.Az-ը:

Դասագիրքը գրվել է 9 հեղինակների կողմից, հրատարակվել է Բաքվում 2017-ին 7000 տպաքանակով:

Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասավ իր հզորության գագաթնակետին և տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները։ Այդ տարածքում, որի մակերեսը կազմում էր մոտ 1.000.000 (մեկ միլիոն) քառակուսի կիլոմետր, տեղակայված էին հայկական բանակի կայազորները։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---