Մարմնամարզիկ Մերդինյանը 5-րդն է աշխարհի առաջնությունում

Մարմնամարզիկ Մերդինյանը 5-րդն է աշխարհի առաջնությունում

PanARMENIAN.Net - Կանադայի Մոնրեալ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության տղամարդկանց պայքարում կայացել են առանձին գործիքների եզրափակիչները։ Նժույգթափեր վարժությունում Հարություն Մերդինյանը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։ Մերդինյանը վաստակել է 14.700 միավոր, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Այս վարժությունում աշխարհի չեմպիոն դարձել է Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Մաքս Ուիթլոքը՝ 15.441 միավոր։

Այսպիսով, հայ մարմնամարզիկներն ավարտել են մրցելույթներն աշխարհի առաջնությունում։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---