Ռոբերտ Քոչարյան. Հայաստանը կարեւորում է արաբական երկրների հետ համագործակցության ընդլայնումը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Օմանի Սուլթանության դեսպան Ալ Շեյխ Աբդուլա Բեն Զահիռ Բեն Սահիվ Ալ Հուսնին (նստավայրը` Մոսկվա): Այդ մասին հայտնում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Կարեւորելով արաբական աշխարհի հետ հարաբերությունների ընդլայնումն, Նախագահն ասել է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում զգալիորեն ակտիվացել է Ծոցի երկրների հետ համագործակցությունը:



Կողմերը պատրաստակամություն են հայտնել կոնկրետ քայլեր ձեռնարկել Հայաստանի եւ Օմանի միջեւ գործակցության զարգացման ուղղությամբ: Այդ առումով առաջնային է դիտվել փոխայցելությունների կազմակերպումը, գործարար շփումների ակտիվացումը, բազմակողմ տեղեկատվություն փոխանակումն, ինչը թույլ կտա ճշտել համագործակցության հնարավոր բնագավառները:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---