Ռուսական «Մատչ ՏՎ»-ն կղեկավարի Արթուր Ջանիբեկյանը

Ռուսական «Մատչ ՏՎ»-ն կղեկավարի Արթուր Ջանիբեկյանը

PanARMENIAN.Net - Ռուսական «Մատչ ՏՎ» սպորտային հեռուստաալիքն այսուհետ կղեկավարի Comedy Club Production-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը:

«Գազպրոմ-մեդիան» փոխել է «Մատչ ՏՎ» սպորտային հեռուստաալիքի և համանուն սուբհոլդինգի կառավարման համակարգը: Այդ մասին հայտարարել է հոլդինգի ներկայացուցիչ Իրինա Օսադչայան, հայտնում է «Վեդոմոստին»: Մինչ օրս «Մատչ ՏՎ»-ին կառավարում էր գլխավոր տնօրեն Դմիտրի Գրանովը, որն անմիջապես ենթարկվում էր «Գազպրոմ-մեդիայի» գլխավոր տնօրեն Դմիտրի Չերնիշենկոյին: Այժմ հոլդինգի մարզական բաժանմունքը կղեկավարի մեկ այլ ՝ «Գազպրոմ-մեդիա զվարճային հեռուստատեսություն» սուբհոլդինգի թիմը, իսկ Գրանովը դարձել է «Մատչ ՏՎ»-ի գործադիր տնօրենը:

Փաստացի դա նշանակում է, որ «Մատչ ՏՎ»-ի համար այժմ պատասխանատու է «Գազպրոմ-մեդիա զվարճային հեռուստատեսություն» սուբհոլդինգի գլխավոր տնօրեն Արթուր Ջանիբեկյանը, ինչպես նաև Վլադիմիր Չոպովը, որը նրա առաջին տեղակալն է:

«Մատչ ՏՎ»-ի գլխավոր տնօրեն Թինա Կանդելակին այժմ նույնպես կենթարկվի Ջանիբեկյանին, ոչ թե Գրանովին, ասել է Օսադչայան:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Լավագույն հումորային ծրագիր/շոու» անվանակարգում ՏԷՖԻ է ստացել Comedy Club-ը: Պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանն այդ կապակցությամբ ասել է. «12 տարի մենք դափնեկիրներ ենք եղել՝ մրցանակների չարժանանալով: Հեռուստահանրությունը ուշադրություն չէր դրաձնում մեր վրա: 12 տարի անց դուք ուշադրություն դարձրեցիք: Ուրեմն՝ ինչ-որ բան այն չէ, փոխվե՛լ է պետք»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---