Թենիսիստ Խաչանովը պարտվել է Շանհայի «Մասթերս» 1-ին ռաունդում

Թենիսիստ Խաչանովը պարտվել է Շանհայի «Մասթերս»  1-ին ռաունդում

PanARMENIAN.Net - Ռուսաստանցի հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը պարտվել է Շանհայում մեկնարկած «Մասթերս» մրցաշարի առաջին իսկ ռաունդում 19-ամյա հույն Ստեֆանոս Ցիցիպասին: Խաչանովը պարտվել է 5:7,3:6 հաշվով:

Թենիսիստները կորտում անցկացրել են 1 ժամ 14 րոպե: Խաչանովը ոչ մի բրեյք-փոյնթ չիրացրեց և 2 կրկանկի սխալ թույլ տվեց: Ցիցիպասը պատասխանեց 2 բրեյքով և 11 էյսով, գրում է evrosport-ը:

Խաչանովն ու Ցիցիպասն առաջին անգամ էին հանդիպում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---