Ծաղկաձորը՝ ԱՊՀ լեռնադահուկային հանգստավայրերի 5-յակում

Ծաղկաձորը՝ ԱՊՀ լեռնադահուկային հանգստավայրերի 5-յակում

PanARMENIAN.Net - Ծաղկաձորը ռուս զբոսաշրջիկների գնահատմամբ ընդգրկվել է ԱՊՀ և մերձավոր արտերկրի լեռնադահուկային հանգստավայրերի լավագույն 5-յակում: Նման տվյալներ է ներկայացրել վերլուծական ՏուրՍտատ գործակալությունը:

Ըստ գործակալության տվյալների, ձմեռային հանգիստը ԱՊՀ երկրների լեռնադահուկային հանգստավայրերում սովորաբար ծրագրվում է 7-10 օրվա համար:

Տուրիստական բյուջեն ներառում է կացությունն ու սնունդը, որը Ծաղկաձորում միջինը կազմում է օրական $80:

Առաջին հնգյակում են՝ Չիմբուլակը (Ղազախստան), Շահդագը (Ադրբեջան), Սիլիչին (Բելառուս), Ծաղկաձորը (Հայաստան), Չիմգանը (Ուզբեկստան):

Ամենաէժան հանգիստը կարելի է վայելել Չիմգանում, իսկ ամենից թանկ դա կլինի Չիմբուլակում՝ օրական ավելի քան 100 դոլար:

Վարկանիշը կազմվել է ըստ 2017-2018 ձմեռային շրջանի վաղ ամրագրումների տվյալների:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---