Հարցում․ ՀՀ-ում ԵՄ-ին վստահում են ավելի շատ, քան ԵԱՏՄ-ին

Հարցում․ ՀՀ-ում ԵՄ-ին վստահում են ավելի շատ, քան ԵԱՏՄ-ին

PanARMENIAN.Net - Եվրոպական հարևանության անցկացված հարցման արդյունքների համաձայն, հայաստանցիների 76%-ը բավարար են համարում ԵՄ հետ հարաբերությունները։

48%-ը դրական պատկերացում ունի ԵՄ վերաբերյալ 2016 թվականի 44%-ի համեմատ։

ԵՄ-ին վստահում է հարցվածների 65%-ն, ինչի շնորհիվ կառույցն ամենամեծ վստահություն վայելող դաշինքն է։ ՄԱԿ-ին վստահում է հարցվածների 56%-ը, ԵԱՏՄ-ին՝ 50%-ը, ՆԱՏՕ-ին՝ 35%-ը։

2016-ին Եվրասիական զարգացման բանկի «Ինտեգրացիոն բարոմետր» ամենամյա հետազոտության արդյունքները ցույց էին տվել, որ ՀՀ-ում Եվրասիական ինտեգրման աջակցության ամենացածր ցուցանիշն է։ Եթե 2013-ին, երբ երկիրը պաշտոնապես հայտարարեց ԵՏՄ-ին միանալու մասին, բնակչության 67%-ը դրական էր վերաբերվում դրան, իսկ բացասաբար ընդամենը 5%-ը, ապա 2014-ին դրական վերաբերմունքը նվազեց մինչև 64%, իսկ բացասականը հասավ 8%-ի: 2015-ին ՀՀ բնակչության արդեն 10%-ն էր բացասաբար վերաբերվում ԵՏՄ-ին, իսկ դրական` 56%-ը: 2016-ին դրական վերաբերմունքը ԵՏՄ հանդեպ կտրուկ նվազել էր մինչև 46%, իսկ բացասականը հասել 15%-ի:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---