Լոռու Բերքի տոնը կայացավ. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն աջակցում էր (վիդեո)

Լոռու Բերքի տոնը կայացավ. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն աջակցում էր

PanARMENIAN.Net - Տարվա ընթացքում աճեցրած բերքն ու բարիքը լոռեցին Վանաձոր քաղաքում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի աջակցությամբ ցուցադրության էր հանել մարզում ավանդական դարձած Բերքի տոնին:

«Այս տոնը ֆերմերների ստեղծած բերքի արդյունքն է, մեր գործընկերներն են այս բերքը աճեցրել, ու այսօր բոլորս հպարտանում ենք համատեղ կատարված աշխատանքի արդյունքով: Բանկի ստեղծման ժամանակ գլխավոր նպատակը եղել է հայ գյուղացուն աջակցելը, և շատ կարոր է, որ մենք այսօր դա անում ենք ոչ միայն ֆինանսավորմամբ, այլ նաև ֆերմերներին առաջարկում ենք գյուղատնտեսության տարբեր ոլորտներում կիրառվող նորարարական լուծումներ, աջակցում ենք տնտեսություններում առաջադեմ տեխնոլոգիաների ինտեգրման հարցում։ Կարևոր է նաև, որ Բանկն իրականացնում է գյուղացիների ֆինանսական կրթության բարձրացման ուղղությամբ դասընթացներ։ Համոզված ենք, որ այս շղթան դրական արդյունք է տալու» ,-իր խոսքում նշեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի ԼՈՌԻ մասնաճյուղի կառավարիչ Արա Դավթյանը։

Բերքի տոնին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն առանձին տաղավար ուներ, որտեղ ներկայացված էին բանկի կողմից ֆերմերների համար նախատեսված լավագույն առաջարկները:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---