Հայաստանն ու Իրանը կգործակցեն նանոտեխնոլոգիաների ոլորտում

Հայաստանն ու Իրանը կգործակցեն նանոտեխնոլոգիաների ոլորտում

PanARMENIAN.Net - Հայաստանն ու Իրանը կհամագործակցեն գիտության և նանոտեխնոլոգիաների ոլորտում: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակում հոկտեմբերի 9-ին ստորագրվել են մի շարք համաձայնագրեր, այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության Կառավարության միջև գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի և Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի ներկայությամբ փաստաթուղթը ստորագրել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և ԻԻՀ նախագահի գիտության և տեխնոլոգիաների հարցերով տեղակալ Սուրենա Սաթարին:

Հուշագրում ամրագրված է, որ Իրանի Գիտության և տեխնոլոգիաների փոխնախագահությունը և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացման նպատակով, ելնելով փոխադարձ շահերից, իրենց իրավասությունների շրջանակում կնպաստեն և կաջակցեն գիտության և տեխնոլոգիաների ոլորտում երկկողմ համագործակցությանը և նանոտեխնոլոգիաների տարբեր բնագավառներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով փորձի փոխանակմանը։ Կողմերը կհամագործակցեն երկու երկրների համալսարանների և կազմակերպությունների միջև տեխնոլոգիաների փոխանակման գործընթացների պարզեցման ուղղությամբ։

Նախատեսվում է աջակցություն բուհական և ավագ դպրոցների մակարդակով նանոտեխնոլոգիաներին առնչվող կրթությանը, ներառյալ դասընթացների անցկացմանը և ենթակառուցվածքներին, որոնք անհրաժեշտ են կրթական և հետազոտական լաբորատորիաներին։ Կողմերը կհամագործակցեն նաև համատեղ դասընթացների, գիտաժողովների, սեմինարների կազմակերպման և նոնոտեխնոլոգիաների ոլորտի գիտնականների փոխանակման բնագավառներում։

Ըստ Հուշագրի, կողմերը կստեղծեն համատեղ աշխատանքային հանձնաժողով, որը կկազմի համագործակցության տարեկան ծրագրեր։ Աշխատանքային հանձնաժողովի հանդիպումները կկրեն կանոնավոր բնույթ, և դրանց ընթացքում կպլանավորվեն հետագա գործողությունները, կկատարվի փորձի փոխանակում, ինչպես նաև կդիտարկվի Հուշագրի իրականացման գործընթացում գրանցված առաջընթացը, ասվում է էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության մեջ։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---