Սերբիան պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի արտահերթ նիստ հրավիրել

PanARMENIAN.Net - Մոսկվան սատարել է Բելգրադի պահանջին` շտապ կերպով ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի նիստ հրավիրելու վերաբերյալ` առաջիկա օրերին Կոսովոյի հնարավոր անկախության հռչակման կապակցությամբ: ԱԽ-ի նիստ շտապ հրավիրելու պահանջ է երեքշաբթի օրը ներկայացրել ՄԱԿ-ում Սերբիայի մշտական ներկայացուցիչ Պավել Երեմովիչը: Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը իր աջակցությունն է հայտնել նրա դիրքորոշմանը ԱԽ նախագահի անունով հղած նամակում, որտեղ կոչ է արել նիստը անցկացնել արդեն հինգշաբթի օրը: Բելգրադը կոչ է անում ՄԱԿ-ի ԱԽ-ի շտապ նիստ հրավիրել Կոսովո եւ Մետոխիա գավառներում սպառնալից իրավիճակի կապակցությամբ, որոնք պատրաստվում են ապօրինի կերպով անկախություն հռչակել, ինչը սկզբունքորեն կխախտի ՄԱԿ-ի ԱԽ-ի 1244 բանաձեւը եւ սպառնալիքի տակ կդնի միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը»,-ասվում է Երեմովիչի նամակում, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն:



Այսօր ԱԽ-ն կքննի Սերբիայի դիմումը:



Հիշեցնենք, որ Մոսկվան կտրականապես դեմ է Կոսովոյի միակողմանի անկախությանը: ԱՄՆ-ն ու Եվրամիության երկրների մեծամասնությունը պատրաստ են ճանաչել Կոսովոյի անկախությունը, այդ թվում միակողմանի կարգով հռչակված: Իր հերթին, Սերբիայի վարչապետ Վոիսլավ Կոշտունիցան զգուշացրել է, որ Բելգրադը նախապես ապօրինի է հայտարարում Պրիշտինայի հռչակագիրն անկախության մասին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---