ԵԽԽՎ նախագահ է ընտրվել Ստելա Կիրյակիդիսը

ԵԽԽՎ նախագահ է ընտրվել Ստելա Կիրյակիդիսը

PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ԵԽԽՎ նախագահ է ընտրվել Ստելա Կիրյակիդիսը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ԵԽԽՎ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

Նա հավելել է, որ Կիրյակիդիսն ընտրվել է չնայած բոլոր այն աննախադեպ ճնշումներին, որ ԵԺԿ խմբի ղեկավարության ու բավական թվով անդամների կողմից կային նրա նկատմամբ:

«Ինչպես եվրոպացի գործընկերներիցս մեկը ճշգրիտ նկատեց «այս ընտրությամբ Վեհաժողովը ինքն իրեն վերադարձրեց հույսը: Նկատի ուներ, որ Վեհաժողովը չափազանց դժվարին պայմաններում, ի հակառակ մի շարք լոբբիստական ուղղությունների, կարողացավ միավորվել իրականում անաչառ թեկնածուի շուրջ»,-ասվում է Արփինե Հովհաննիսյանի գրառման մեջ:

Ստելլա Կիրյակիդիսի օգտին տրվել է 132 քվե և 84 քվե՝ Էմանուելիս Զինգերիսի օգտին:

Հոկտեմբերի 6-ին հրաժարական տվեց իր ադրբեջանամետ պահվածքով հայտնի ԵԽԽՎ նախկին նախագահ Պեդրո Ագրամունտը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---