Պորտուգալիան դեռեւս պատրաստ չէ իր կարծիքը հայտնել Կոսովոյի կարգավիճակի վերաբերյալ

PanARMENIAN.Net - Պորտուգալիան Կոսովոյի կարգավիճակի վերաբերյալ իր դիրքորոշումը կհայտնի երկրամասի անկախության մասին հռչակագրին ծանոթանալուց հետո: Այդ մասին հաղորդել են ֆրանսիական ԶԼՄ-ները` հղում անելով Պորտուգալիայի ԱԳՆ ղեկավար Լուիս Ամադոի վրա:



«Մենք կսպասենք, որպեսզի տեսնենք, թե ինչպես եւ երբ կհռչակվի Կոսովոյի անկախությունը: Այդ առումով անհրաժեշտ է մշակել ԵՄ ընդհանուր դիրքորոշում: Մենք աշխատել ենք Կոսովոյի կարգավիճակի հարցի լուծման ուղղությամբ Եվրամիությունում Պորտուգալիայի նախագահության ժամանակ, եւ Սլովենիան որպես նախագահ աջակցում է այդ ձգտմանը»,-ասել է Ամադոն:



1999 թվականից ի վեր Կոսովո երկրամասը, որը ձեւականորեն շարունակում է համարվել Սերբիայի տարածքի մի մասը, ՄԱԿ-ի կառավարման ներքո է գտնվում: Պրիշտինան պնդում է անկախության վրա, Բելգրադը պատրաստ է երկրամասին տրամադրել ընդամենը լայն ինքնավարություն: Համաշխարհային քաղաքական գործիչներն ու փորձագետները չեն թաքցնում իրենց մտավախությունները Բալկաններում բռնության նոր բռնկման վերաբերյալ: Ռուսաստանը պնդում է կարգավորման այն տարբերակի վրա, որը ձեռնատու կլինի Բելգրադին եւ Պրիշտինային:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---