38  05.10.17 - Ermenegildo Zegna բրենդը նշել է Հայաստանում իր գործունեության 11-ամյակը

Ermenegildo Zegna Երևանը 11 տարեկան է

Ermenegildo Zegna Երևանը 11  տարեկան է

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 5-ին Ermenegildo Zegna խանութ-սրահը նշեց իր 11-րդ տարեդարձը: Երեկոյին ներկա էին հավատարիմ հաճախորդները, ինչպես նաև ընկերության ներկայացուցիչներ, որոնք ժամանել էին Իտալիայից: Մասնակցում էին նաև հասարակական ու քաղաքական գործիչներ, ինչպես նաև շոու-բիզնեսի ներկայացուցիչներ:

Երևանում Ermenegildo Zegna խանութ-սրահն իր դռները բացել է 2006-ին: Մեր երկրում բրենդը ներկայացնում է Z&A Stores խանութների ցանցը, որում ներառված են նաև Burberry, Polo Ralph Lauren, Emporio Armani, Coincasa խանութ-սրահները և Rosie մուլտիբրենդային խանութ-սրահը: Բրենդն իր հաճախորդներին լավագույնն է մատուցում:

Երեկոյին ներկա գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը նշեց՝ Ermenegildo Zegna-ն միշտ հետաքրքիր հագուստներ է առաջարկում:

«Շնորհավորելով մեր երկրում բրենդի գործունեության 11-ամյակը՝ կուզեի մաղթել, որ ընկերությունը տասնյակ նման տարեդարձներ տոնի»,- ասաց Տիգրան Պետրոսյանը:

Դերասան Միքայել Պողոսյանի համոզմամբ էլ, այն, ինչ արվում է մակարդակով, միշտ էլ հաճելի է ու գրավիչ:

«Այս բրենդը լուրջ բրենդ է, և կուզեի, որ մշտապես Երևանում սպառում ունենա, մարդիկ էլ, որոնք աշխատում են այս ամենի զարգացման ուղղությամբ ու իրենց ներդրումն են արել խանութ-սրահի կայացման գործում, իրենց բավարարված զգան»,- ասաց Միքայել Պողոսյանը՝ եզրափակելով. որակը միշտ ողջունելի է:

Հյուրերի թվում նաև երգիչ Հայկոն էր, որն ընդգծեց՝ իր համար մեծ պատիվ է, որ վերջերս կայացած իր մենահամերգի գլխավոր հովանավորը Z&A Stores խանութների ցանցն էր:

«Մեծ պատիվ էր, որ «Զեթ Ընդ Էյ» ՍՊԸ-ն դարձավ համերգիս հովանավորը, քանի որ Ermenegildo Zegna-ն միշտ պահպանում է իր որակն ամբողջ աշխարհով մեկ: Ես էլ, որպես երաժիշտ, փորձում եմ միշտ պահպանել որակս, ինչի արդյունքում էլ, կարծում եմ, ստացվեց մեր գործակցությունը, որը շարունակական կլինի»,- նշեց նա՝ ծննդյան օրվա առթիվ ընկերությանն ու անձնակազմին նորանոր հաջողություններ մաղթելով:

Բրենդի գլխավոր կարգախոսներից է «Գերազանցության մեջ սահմաններ չկան», ինչը հստակ ցույց է տալիս ինչն է առաջնահերթ կտորների ստեղծման մեջ: Ermenegildo Zegna-ն ստեղծում է լավագույն կտորները՝ Trofeo, Trofeo 600, High Performance, 15 MILMIL15, 12-13 & 14 MILMIL, Zegna Silk, որոնք էքսկլյուզիվ են և օգտագործվում են միայն Ermenegildo Zegna-ի հավաքածուների համար:

Երևանի գլխավոր դիզայներ Գագա Ամատունին էլ է վաղուց ծանոթ բրենդին, կրում է Ermenegildo Zegna-ի հագուստներն ու գնահատում դրանց որակը:

«Շատ հավանում եմ Ermenegildo Zegna-ի ինչպես ոճը, այնպես էլ որակը: Կարծում եմ՝ մարդիկ, ովքեր ևս կարևորում են որակն ու միաժամանակ ճաշակով հագուստ են փնտրում, անպայման պետք է օգտվեն բրենդի արտադրանքից»,- նշեց նա:

Ի դեպ, դեռ 1972-ից բրենդը բացառիկ ծառայություն է առաջարկում՝ Su Misura. բրենդի դերձակներն անհատական պատվերով կատարյալ հագուստ են կարում, պատվիրատուի նախընտրությունները հաշվի առնելով: Յուրաքանչյուր էլեմենտ, կտորների համադրություն ընտրվում են հաճախորդի հետ միասին, դիզայներական լուծումներ են տրվում՝ ընդգծելով ապագա հագուստի անհատականությունն ու հարմարավետությունը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---