13 փետրվարի 2008 - 15:41 AMT
Հայկական երկաթուղիները պաշտոնապես հանձնվել են ՌԵՈՒ-ի կոնցեսիոն կառավարմանը
Երեւանում պայմանագիր է կնքվել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարման մասին: Պայմանագիրը կնքել են Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը, «Ռուսական երկաթուղիներ»-ի տնօրենը, ինչպես նաեւ Ալեքսանդր Կուզնեցովը` «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրենը, որի վրա դրված են Հայաստանի երկաթուղիների կառավարման գործառույթները: Պայմանագրի համաձայն, կոնցեսիոն կառավարողը 30 տարիների ընթացքում պարտավորվում է Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքում մոտ $400 մլն. ներդնել, ինչպես նաեւ ծրագրվում է մոտ $170 մլն. ներդնել շարժակազմի համալրման մեջ: Առաջին հինգ տարիների ընթացքում ներդրումների ծավալը կազմելու է 67,3 մլրդ. դրամ, որոնցից 59,3 մլրդ.-ն ուղված է լինելու ենթակառուցվածքի վերականգնմանը, 8 մլրդ.` շարժակազմի ձեռքբերմանը: Ըստ համաձայնագրի պայմանների, ՌԵՈՒ-ն Հայաստանին սկզբնական վճարում է կատարելու $5 մլն-ի չափով, Հայաստանի բյուջե ամենամյա վճարումները կազմելու են շահույթի 2 տոկոսը (բացի ուղեւորների տեղափոխությունները): Բացի այդ, կոնցեսիոն կառավարիչը ձեռք է բերելու Հայաստանի երկաթուղու ողջ շարժակազը, հաղորդում է Regnum-ը:

ՀԿԵՈՒ-ն Հայաստանում հատուկ ստեղծված ՌԵՈՒ ԲԲԸ-ի 100-տոկոսանոց դուստր ընկերությունն է: Ընդ որում, ՌՈՒԵ-ն հայտարարված ներդրումների երաշխավորի դերում է հանդես գալու, ինչի կապակցությամբ համաձայնագրի կնքման պահից $57 մլն. է տրամադրելու` որպես երաշխիք: