Գեղարքունիքի մարզում հովիվ է կորել. Նա անասունների հետ դաշտից չի վերադարձել

Գեղարքունիքի մարզում հովիվ է կորել. Նա անասունների հետ դաշտից չի վերադարձել

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 12-ին, ժամը 20:04-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի հանդամասերում հովիվ է կորել: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ կորել է Ճամբարակ քաղաքի բնակիչ՝ 1988 թ. ծնված Խ. Կ.-ը, ով անասունների հետ դաշտից չի վերադարձել:

Որոնողական աշխատանքներին մասնակցել է 25 փրկարար, 9 ոստիկան և Ճամբարակ քաղաքի բնակիչներ:

Ժամը 01:30-ին մթության և մառախուղի պատճառով որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ