ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը փակ նիստ կանցկացնի Կոսովոյի վերաբերյալ

PanARMENIAN.Net - Հինգշաբթի օրվա երկրորդ կեսին Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի կունենա Կոսովոյի հարցով ՄԱԿ-ի ԱԽ-ի փակ նիստը, որտեղ ելույթ կունենա Սերբիայի արտգործնախարարը: Այդ մասին հաղորդել է ՄԱԿ-ի ԱԽ նախագահ, ՄԱԿ-ին կից Պանամայի մշտական ներկայացուցիչ Ռիկարդո Ալբերտո Արյասը:



Արյասը հաղորդել է նաեւ, որ մի քանի օր առաջ նա նամակ էր ստացել Սերբիայից` Կոսովոյի հարցով Խորհրդի արտակարգ նիստ գումարելու խնդրանքով: Այդ խնդրանքին սատարեց Ռուսաստանը: Այսօր Խորհրդի անդամները համաձայնեցրել են այդ նիստի ձեւաչափը եւ որոշել, որ այն փակ է լինելու: Այնտեղ կարող են հանդես գալ Խորհրդի բոլոր անդամները եւ Սերբիայի ներկայացուցիչը: Կոսովոյի ներկայացուցիչները նիստին մասնակցելու հրավեր չեն ստացել, հաղորդում է ՄԱԿ-ի մամլո ծառայությունը:



Նշենք, որ նախօրեին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԵՄ-ի Եռյակի հետ հանդիպումից հետո Սլովենիայում հայտարարեց, որ Ռուսաստանին եւ Եվրամիությանը չհաջողվեց հաղթահարել տարաձայնությունները Կոսովոյի հարցում: Ըստ Լավրովի, Կոսովոյի անկախության ճանաչումը «սխալ կլինի»:



Սերբիան բողոքում է Կոսովոյի ալբանացիների անկախություն հռչակելու մտադրության դեմ եւ արդեն որոշում է նախապատրաստել Կոսովոյի անկախության անվավեր լինելու մասին, եթե այն հռչակվի:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---