Հոկտեմբերի 16-17-ին 3-4 աստիճանով կցրտի

Հոկտեմբերի 16-17-ին  3-4 աստիճանով կցրտի

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 14-ին հանրապետության տարածքում` սպասվում է առանց տեղումների եղանակ: 15-16-ը շրջանների զգալի մասում, 17-18-ը առավելապես հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:

Քամին հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 16-17-ը՝ հատկապես գիշերը, կնվազի 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում հոկտեմբերի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 15-16-ը՝ երեկոյան ժամերին, առանձին հատվածներում, հոկտեմբերի 17-18-ը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Ընթերցեք նաև. Երևանի ծննդյան օրն անձրև չի լինի

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---