$100-դոլարանոց ջիհադ. Ադրբեջանցիները կռվում են Սիրիայում «Ջեբահթ ան Նուսրայի» շարքերում

$100-դոլարանոց ջիհադ. Ադրբեջանցիները կռվում են Սիրիայում «Ջեբահթ ան Նուսրայի» շարքերում

PanARMENIAN.Net - Սիրիայում ակտիվ գործունեություն ծավալած ահաբեկչական «Ջեբահթ ան Նուսրայի» շարքերում բազում ադրբեջանցիներ կան: Ավելին, ոմանք նաև դաշտային հրամանատարներ են, հստակ հայտնի չէ, թե որքան ադրբեջանցի կա այդ կազմակերպությունում, հայտնում է Sputnik-Ադրբեջանը:

2016-ի ամռանը ձերբակալվել էր «Ջեբահթ ան Նուսրայի» ադրբեջանցի կողմնակիցներից մեկը, Շիրվանի բնակիչ Նոֆել Բադիրովը, որը 4 ամիս մասնակցել է ռազմական գործողություններին Սիրիայում, որից հետո վերադարձել է Ադրբեջան: Այդ ժամանակ Ադրբեջանում չկար օրենք պետության սահմաններից դուրս ռազմական գործողություններին մասնակցելու համար քրեական պատժի վերաբերյալ: Նա պատմել է իրավապահներին, որ իսլամիստները ԱՊՀ երկրների քաղաքացիների են անդամագրում, այդ թվում ադրբեջանցիների:

Ձերբակալվածն ասել է, որ իրեն պատերազմին մասնակցելու համար հսկայական գումարներ են խոստացել, սակայն իրականում ամիսը 100 դոլար են վճարել:

Ահաբեկչական կազմակերպություննում մոտ 900 ադրբեջանցի կա, նրանցից 85-ը ձերբակալվել է Ադրբեջանում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---