Մխիթարյանն ու Կլոպը գովաբանել են իրար «Ման Յունայթեդի» ու «Լիվերպուլի» հանդիպման նախաշեմին13 հոկտեմբերի 2017 - 18:45 AMT PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ու «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հաճոյախոսություններ են փոխանակել հոկտեմբերի 14-ին կայանալիք «Ման-Յունայթեդ»-«Լիվերպուլ» խաղից առաջ։ Inside Football-ին տված հարցազրույցում Կլոպը հայտարել է, որ Մխիթարյանը ֆանտաստիկ խաղացող է։ «Անհամբեր սպասում եմ Էնֆիլդում իր հետ հանդիպմանը», - նշել է նա։ Մխիթարյանն, իր հերթին, նշել է, որ հենց Կլոպն է օգնել նրան ավելի լավ մարզիկ դառնալ։ «Ես ընտրել էի «Բորուսիան», քանի որ շատ էի հավանում նրա ոճն ու մարզիչ Կլոպին։ Հենց որ ես շփվեցի Կլոպի հետ, միանգամից հասկացա, որ ուզում եմ իր թիմում խաղամ։ Գերմանիա տեղափոխվելուց հետո Յուրգենն ասաց ինձ, որ անընդհատ ֆուտբոլի մասին չմտածեմ։ Այժմ հասկանում եմ, թե նա ինչ ի նկատի ուներ․ Կլոպն աշխանում էր իմ հոգեբանական վիճակի վրա, երբ մենք մի քանի շատ անհաջող հանդիպում անցկացրինք։ Ես անչափ շնորհակալ եմ նրան», - մեջբերում է հայ կիսապաշտպանին 11 Freunde-ն։ Ընթացիկ առաջնությունում 7 հանդիպումից հետո «Լիվերպուլը» 7-րդ հորիզոնականում է 12 միավորով։ «Մանչեսթեր Յունայթեդը» կիսում է առաջին հորիզոնականը «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել Կանայք փակել էին ճանապարհն ու հերթապահում տղամարդկանց փոխարեն Փաշինյան․ Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու, ԱԱԾ-ն է հսկելու «Այո, դիրքը դուրս է գալիս մեր ինքնիշխան տարածքից, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու», - ասել է նա ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով |