Լևանդովսկի. «Բավարիայի» հաջողությունն ինձ համար «Ոսկե գնդակից» կարևոր է13 հոկտեմբերի 2017 - 17:09 AMT PanARMENIAN.Net - «Բավարիայի» հաջողությունն ինձ համար «Ոսկե գնդակից» կարևոր է: Այսպիսի հայտարարություն է արել հայտնի լեհ ֆուտբոլիստ Ռոբերտ Լևանդովսկին: «Չեմ հասկանում՝ ինչու են որոշ ֆուտբոլիստներ զբաղեցնում 50-րդ, 25-րդ կամ 5-րդ տեղը: Չէ որ կարևոր են միայն առաջին 3-ը: Ուստի անցյալ տարի ես մի փոքր շփոթված էի: Երբ խաղում ես «Բավարիայի» կազմում, հասնում ես Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչին, բազում գոլերի հեղինակ ես դառնում Բունդեսլիգայում և 2-րդն ես դառնում Չեմպիոնների լիգայի ռմբարկուների մրցավազքում: Չգիտեմ, թե որ տեղում ես պետք է լինեի, բայց այս ամենը զավեշտալի է»,-ասել է նա: 2016-ին Լևանդովսկին 16-րդ տեղը զբաղեցրեց «Ոսկե գնդակի» համար քվեարկությունում: Ֆուտբոլիստը հավելել է, որ իր համար «Ոսկե գնդակից» կարևոր չէ, «Բավարիայի» հաջողությունը շատ ավելի կարևոր է, հատկապես Չեմպիոնների լիգայում: «Եթե մենք հասնենք եզրափակիչ ու հաղթենք Բունդեսլիգայում, կքննարկենք դա», –ասել է Լևանդովսկին, հայտնում է evrosport-ը ESPN-ի վրա հղումով: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել Կանայք փակել էին ճանապարհն ու հերթապահում տղամարդկանց փոխարեն Փաշինյան․ Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու, ԱԱԾ-ն է հսկելու «Այո, դիրքը դուրս է գալիս մեր ինքնիշխան տարածքից, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու», - ասել է նա ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով |