Իրանի Մեջլիսի նախագահ. ՀՀ-ն կարևոր դեր ունի տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցում

Իրանի Մեջլիսի նախագահ. ՀՀ-ն  կարևոր դեր ունի տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցում

PanARMENIAN.Net - Հայաստանը կարևոր դեր ունի տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցում: Այդ մասին հայտարարել է Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման ժամանակ:

Հանդիպման ընթացքում կողմերը նշել են, որ հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում, ինչին նպաստում է նաև խորհրդարանական համագործակցությունը:

Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանն Իրանի համար կայուն գործընկեր է: Երկու երկրների խորհրդարանների ղեկավարները կարևորել են, որ պատգամավորական բարեկամական խմբերն ակտիվ աշխատում են. առաջիկայում կլինեն փոխայցեր, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը:

Կողմերն անդրադարձել են քաղաքական և տնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի: Խորհրդարանների ղեկավարները փոխադարձաբար միմյանց հրավիրել են այցելել իրենց երկիր:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---