Գործող նախագահի թեկնածուն հաղթել է Ղրղզստանի ընտրություններում՝ ի հեճուկս Նազարբաևի

Գործող նախագահի թեկնածուն հաղթել է Ղրղզստանի ընտրություններում՝ ի հեճուկս Նազարբաևի

PanARMENIAN.Net - Ղրղզստանում հոկտեմբերի 15-ին կայացած նախագահական ընտրություններում հաղթել է գործող նախագահ Ալմազբեկ Աթամբաևի աջակցությունը վայելող թեկնածու Սոորոնբայ Ժեենբեկովը։

Պաշտոնական տվյալների համաձայն, նա հավաքել է քվեների մոտ 55%-ը։

Ընդդիմադիր թեկնածու Օմուրբեկ Բաբանովը հավաքել է ձայների մոտ 34%-ը։

Ընտրություններն անցել են հարևան Ղազախստանի հետ հարաբերությունների լարման ֆոնի վրա․ Ատամբաևը մեղադրել էր Աստանային ու նախագահ Նազարբաևին երկրի ներքին գործերի մեջ խառնվելու ու ընդդիմադիր թեկնածու Օմուրբեկ Բաբանովին աջակցելու մեջ։

Վերջինս իսկապես հանդիպել էր Ղազախստանի նահագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ ու ստացել իր աջակցությունը, ինչն էլ դարձել էր պաշտոնական Բիշքեքի զայրույթի պատճառ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---