Իրաքի բանակը հսկողության տակ է առել Քիրկուկի մի մասը. Քրդերը դիմադրում են

Իրաքի բանակը հսկողության տակ է առել Քիրկուկի մի մասը. Քրդերը դիմադրում են

PanARMENIAN.Net - Իրաքի զինված ուժերը հսկողության տակ են առել նավթով հարուստ Քիրկուկ գավառի տարածքի «մեծ հատվածներ»: Այդ մասին հոկտեմբերի 18-ին հայտնել է պետական հեռուստատեսությունը:

Քիրկուկ գավառը, որը չի մտնում Իրաքյան Քրդստանի կազմի մեջ, վիճահարույց տարածքներից մեկն է քրդական ինքնավարության և Բաղդադի կենտրոնական կառավարության միջև: ԻՊ գրոհայիններից ազատագրելուց հետո տարածաշրջանի մեծ մասը վերահսկում են քրդական փեշմերգա ջոկատները:

Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին հանձնարարել է զինվորականներին «ապահովել Քիրկուկի անվտանգությունը տեղի բնակչության և քուրդ փեշմերգաների հետ գործակցելիս»,-գրում է Deutsche Welle-ն:

Մինչդեռ, ըստ Քրդստանի տարածաշրջանային կառավարության Անվտանգության խորհրդի, Բաղդադը գրոհ է սկսել Թազա քաղաքի կողմից, որը գտնվում է Քիրկուկից հարավ, մտադրություն ունենալով մտնել քաղաք, գրավել K1 ավիաբազան և նավթի հանքերը: Քրդերը դիմադրում են :

AFP գործակալությունն իր լուսանկարչի վրա հղումով, հայտնել է, որ իրաքյան բանակի ուժերը շարժվում են Թազայից դեպի հյուսիս, խոսքը «լայնածավալ գործողության» մասին է: Ըստ գործակալության, Իրաքի ստորաբաժանումները և քրդերը հրետակոծում են իրար:

Բաղդադը ժամկետ էր սահմանել, որի ընթացքում փեշմերգա ջոկատները պետք է հեռանային Քիրկուկից, որը վերջիններս գրավել են դեռ 2014-ին՝ ԻՊ դեմ պայքարում: Սեպտեմբերի 25-ին քրդերը, անտեսելով Բաղդադի բողոքն ու միջազգային ուժերի քննադատությունը, անկախության հանրաքվե անցկացրեցին: Քվեարկությունն անցնում էր այդ թվում նաև Քիրկուկի շրջաններում: Հանրաքվեի մասնակիցների գրեթե 93 տոկոսը կողմ է արտահայտվել Իրաքյան Քրդստանի անկախացմանը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---