ԱՄՆ-ն հետաձգել է Green Card-ի հայտերի ընդունումը16 հոկտեմբերի 2017 - 11:38 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն հետաձգել է Diversity Visa Lottery 2019-ի (Green Card) հայտերի ընդունումը տեխնիկական խնդիրների պատճառով, որոնք ի հայտ են եկել ծրագրի մեկնարկից անմիջապես հետո: Էկվադորում ԱՄՆ դեսպանության կայքում ասվում է, որ տեխնիկական անսարքությունների պատճառով DV-2019 գրանցման շրջանը նորից է սկսվում և 2017-ի հոկտեմբերի 3-ից լրացված բոլոր հայտերը հարկ կլինի ևս մեկ անգամ լրացնել, գրում է lb.ua-ն: Գրանցման շրջանը կմեկնարկի 2017-ի հոկտեմբերի 18-ին և կավարտվի նոյեմբերի 22-ին: Խաղարկությանը մասնակցելու համար առցանց գրանցումները մեկնարկել էին հոկտեմբերի 3-ին, սակայն մի քանի օր անց գործընթացը կասեցվեց՝ պարզվեց, որ ավելի վաղ ներկայացված հայտերը զրոյացվել են: Այսպիսով՝ եթե մարդը հայտ է ներկայացրել մինչև 2017-ի հոկտեմբերի 18-ը, այն հաշվի չի առնվում: Նոր հարցաթերթիկը դուբլիկատ չի համարվի և չի որակազրկվի: Սակայն գրանցման նոր շրջանում մեկ հայտից ավելի ներկայացված անձինք կորակազրկվեն: Մնացած բոլոր պահանջները վիճակահանության մասնակիցների համար կմնան անփոփոխ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |