Երևանում Մխիթարյանի գրաֆիտին է հայտնվել (վիդեո) 16 հոկտեմբերի 2017 - 15:26 AMT PanARMENIAN.Net - Երևանյան փողոցներից մեկում հայտնվել է Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գրաֆիտին, որի հեղինակն է Արթուր Ավագյանը (Ruthra Naygava): Ինչպես PanARMENIAN.Net –ի հետ զրույցում պատմել է նկարիչը, Մխիթարյանի պատկերը հայտնվել է Երևանի Զեյթուն վարչական տարածքում գտնվող «Երեխաների աջակցության կենտրոնի» պատին: Ըստ նրա, գրաֆիտիի նպատակը խոցելի խմբերի երեխաներին հաջողության հասնելու մոտիվացիա տալն է ի դեմս ամենամեծ հաջողության հասած հայ ֆուտբոլիստի: «Ես նման գործեր նույն նպատակով արել եմ տարբեր տեղերում՝ Երևանում, Վրաստանում, Կապանում: Կոնկրետ Հենրիխ Մխիթարյանի գրաֆիտին արվել է մի տեղ, որտեղ ապաստանում են խոցելի խմբերի երեխաներ...Կարծում եմ, նրանց, և ընդհանրապես երեխաներին, ուժեղ մոտիվացիա է պետք իրենց երազանքներին հավատալու համար, Հենոն շատ լավ օրինակ է նրանց համար»,-ասել է նկարիչը: Հայաստանի 6 պետական մանկատանը 660 երեխա կա, որոնցից 560-ը, այսինքն 85 տոկոսը, հաշմանդամություն ունի: Գիշերօթիկ դպրոցներում սովորող երեխաների քանակը մոտ 3500 է: Նրանք այնտեղ են հայտնվել սոցիալական խնդիրների պատճառով, շատերը պահպանում են կապն ընտանիքի հետ և հետո տուն են վերադառնում: Photo: Arthur Avagyan's FB page Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |