Տոլմա և հայկական հյուրընկալություն. Հոլիվուդի առաջին հայալեզու դրվագը (վիդեո) 18 հոկտեմբերի 2017 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Հոլիվուդում միշտ էլ նկարվել են բազմալեզու ֆիլմեր, և հայերեն տողեր պարունակող կինոնկարները բացառություն չեն: Բազմալեզվությունը, ինչպես ասում են մասնագետները, միշտ էլ օգտագործվել է ամերիկյան կինեմատոգրաֆում հնարավորինս բնական պատկեր ու իրավիճակ ստանալու համար: Դե իսկ հայերին հատկապես դուր է գալիս, երբ լսում են, թե ինչպես են օտարներն իրենց լեզվով խոսում, առավելևս երբ հայերեն արտահայտություններ են հանդիպում հոլիվուդյան ֆիլմերում: Նմանատիպ առաջին հայտնի դեպքը 1958 թվականին էր, երբ դուրս եկավ «Խորը վեցյակը» (The Deep Six) ֆիլմը՝ ամերիկահայ դերասան, երաժիշտ և պրոդյուսեր Ռոս Բաղդասարյան-ավագի մասնակցությամբ: Հոլիվուդի լեգենդ Ալան Լեդը դարձավ ամերիկյան կինոպատմության մեջ առաջին դերասանն ու պրոդյուսերը, ով նկարահանեց գեղարվեստական ֆիլմ՝ հայալեզու տեսարանով, որը, ինչպես պնդում են, սցենարում 10 էջ էր զբաղեցնում (կարճ հոլովակը հասանելի է ստորև): «Խորը վեցյակը» Երկրորդ համաշխարհայինի մասին պատմող լուրջ դրամա է, սակայն Բաղադասարյանի ու նրա հայերեն «կատարման» հատվածը միանգամայն հումորային է ստացվել: Վերոնշյալ դրվագում հայ դերասանը, ով խաղում է շարքային Ահարոն Սլոբոջյանի դերը, հրավիրում է իր զինակից ընկերներին ինչ-որ սրճարան, որտեղ «համեղ տոլմա, քուֆթա» և այլ ուտեսներ են մատուցում: Արդեն ներսում, Սլոբոջյանը հայերեն լեզվով դիմում է հաստատությունում ժամանակ անցկացնող հյուրերին և հորդորում «ցույց տալ մեր նավաստի զարմիկներին՝ որն է իսկական հայկական հյուրընկալությունը»: Չնայած Բաղդասարյանի մասնակցությամբ այս կարճ տեսարանն իսկապես զվարճալի է, նրա հերոսը սպանվում է ճապոնական ռազմանավերի հերթական գրոհի ժամանակ: Սրբուհի Մարտիրոսյան / PanARMENIAN.Net Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․ Սահմանային սյուները ՀՀ անվտանգության երաշխիքի սյուներ են, եթե գործընթացը կասեցվի` պատերազմ կլինի Նա ասել է, որ պետք է ամեն ինչ անել սահմանային սյուները շատացնելու համար Փաշինյանը` ՀՀ նպատակների մասին․ Թուրքիայի և Ադրբեջանի հետ թշնամության կառավարում, նվազեցում, զրոյացում Նա ասել է, որ այս համատեքստում կառավարությունը հատուկ կարևորություն է տալիս «Խաղաղության խաչմերուկ» նախագծին Փաշինյան․ Սահմանազատումն արվում է ԽՍՀՄ վերջին քարտեզների հիման վրա, 1988–ի սահմանազատումն իրավական ուժ չունի Նա, սակայան, չի նշել, թե կոնկրետ որ թվականի քարտեզի մասին է խոսքը Փաշինյան․ Ալմաթիի հռչակագիրը խաղաղության պայմանագրում ներառելու հարցը կքննարկվի մայիսի 10-ին Վարչապետին հացրել են, թե ինչո՞ւ Բաքուն չի համաձայնում Ալմաթիի հռչակագիրը ներառել նաև խաղաղության պայմանագրում |