Վարդան Գրեգորյանը՝ Forbes-ին. Կրթությունը հեռանկար է տալիս

Վարդան Գրեգորյանը՝ Forbes-ին. Կրթությունը հեռանկար է տալիս

PanARMENIAN.Net - Մարդը հեռանկար պետք է ունենա, ամենակարևոր բաներից մեկը, ինչ կարող է տալ կրթությունը, դա հեռանկարն է: Այս բառերը պատկանում են հայտնի ամերիկահայ բարերար, Նյու Յորքի բարեգործական «Քարնեգի կորպորացիայի» նախագահ, «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանին, որի մասին մեծ հոդված է հրապարակել Forbes Life-ը:

Ամսագիրը ներկայացրել է նրա կենսագրությունն ու անցած ուղին, ինչպես նաև զրուցել է բարերարի հետ:

Ըստ Գրեգորյանի, մասնագիտացման այս դարաշրջանում, երբ ուսանողները հաճախ զուտ մասնագիտական գիտելիքներ են ստանում, հարկավոր է կրթություն, որը կնախապատրաստի կյանքին, ոչ թե աշխատանքին:

Գրեգորյանը հորդորում է՝ բուհ ընտրելիս չառաջնորդվել միայն բրենդով: «Հաշվի առեք, թե ովքեր են դասախոսներն ու շրջանավարտները: Ո՞վ է Ռոստովի համալսարանից, ով Պետերբուրգի, ով Մոսկվայի: Կա՞ն արդյոք նրանց թվում ականավոր գործիչներ, ո՞վ է եղել նրանց գիտական ղեկավարը: Առաջնորդվեք անձերով, ոչ թե բրենդերով»,- ասել է նա:

Նա հորդորում է նաև հետաքրքրասեր լինել: Հետաքրքրասիրությունն է բացահայտումներ ծնում, իսկ բացահայտումները՝ տեխնոլոգիական հեղափոխություններ: «Եթե չունեք բավարար որակավորում, մի վախեցեք բարձրաձայնել դա: Կարդացեք մարդկանց կենսագրությունները: Կարդացեք գործատուի կենսագրությունը՝ ի՞նչ մարդ է, ո՞վ է աշխատել այդ պաշտոնում ձեզանից առաջ, ուր է հիմա»:

«Եսվ մեկ խորհուրդ, որ բոլորին եմ տալիս՝ փակվեք սենյակում, գրեք թղթի վրա ինչ եք ուզում դառնալ, իսկ ներքևում՝ ձեր ուժեղ և թույլ կողմերը: Մեկ ամսից կրկին փորձեք: Կարդացեք, թե ինչ եք գրում և շատ ավելի լավ կճանաչեք ինքներդ ձեք: Մարդը պետք է տեսնի իր իրական դեմքը, ոչ թե սոցիալական դերը»,-ասել է Գրեգորյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---