ՍՏՀԿ երկրների համագործակցությունների առաջնային ուղղություններից մեկը «սառեցված» հակամարտությունների խաղաղ կարգավորումն է

PanARMENIAN.Net - ՍՏՀԿ երկրների համագործակցությունների առաջնային ուղղություններից մեկը այսպես կոչված «սառեցված» հակամարտությունների խաղաղ կարգավորումն է: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն այսօր` փետրվարի 14-ին, Եվրամիության եւ Սեւծովյան տարածաշրջանի պետությունների արտգործնախարարների հանդիպմանը: «Մենք այսուհետ եւս մեր ջանքերը կուղենք տարածաշրջանային եւ միջազգային մշտական փոխգործակցության բարձր մակարդակի ապահովմանը ահաբեկչությունը կանխելու, անօրինական միգրացիայի, մարդկանց առեւտրի, թմրադեղերի եւ զենքի անօրինական շրջանառության դեմ պայքարի նպատակով»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը: Նա նաեւ նշել է, որ Ուկրաինան պաշտպանում եւ լիովին կիսում է Եվրահանձնաժողովի հաղորդակցության գլխավոր գաղափարը` «Սեւծովյան համագործակցությունը նոր տարածաշրջանային նախաձեռնություն». պետք է հասնել Սեւծովյան տարածաշրջանի եւ Եվրամիության մերձեցմանը մեր փոխադարձ համագործակցության շնորհիվ: «Նման մոտեցումը նոր գրավիճ հեռանկարներ է բացում ոչ միայն մեր տարածաշրջանի երկրների, այլեւ ողջ Եվրոպայի համար: Համագործակցության նման մոտեցումը պատասխանում է ընդհանուր սպասումներին, որոնք, մասնավորապես, հռչակվել են անցյալ տարվա հունիսի 25-ին` ՍՏՀԿ-ի գագաթնաժողովին Ստրասբուրգում: Սեւծովյան տարածաշրջանը հանդիսանում է միասնական Եվրոպայի անբաժանելի մասը, իսկ դա նշանակում է, որ համագործակցությունն այդ տարածաշրջանում պետք է պատշաճ կերպով պատասխանի եվրոպական ինտեգրման ընդհանուր տրամաբանությանը»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը, հաղորդում է Regnum-ը:



Հիշեցնենք, որ 2007 թվականի նոյեմբերի 1-ից Ուկրաինան նախագահում է ՍՏՀԿ-ում: ՍՏՀԿ-ի գործունեությունն այսօր տարածվում է մոտ 20 մլն. քառակուսի կիլոմետր տարածքում 350 միլիոն բնակչությամբ եւ արտաքին առեւտրի տարեկան $300 մլրդ ներուժով: ՍՏՀԿ կազմում են Ադրբեջանը, Ալբանիան, Հայաստանը, Բուլղարիան, Հունաստանը, Վրաստանը, Մոլդավիան, Ռուսաստանը, Ռումինիան, Թուրքիան, Սերբիան եւ Ուկրաինան: Կազմակերության կենտրոնական գրասենյակը գտնվում է Ստամբուլում (Թուրքիա):
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---