Եվրամիությունը հետաքրքրված է Հայաստանի հետ կայուն գործակցության շարունակմամբ14 փետրվարի 2008 - 17:50 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 14-ին ՀՀ ԱԳ փոխնախարար Արմեն Բայբուրդյանին իր հավատարմագրերի կրկնօրինակը հանձնեց ՀՀ-ում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը: Ողջունելով հյուրին` փոխնախարար Բայբուրդյանը հաջողություն մաղթեց նրան առաքելության կատարման գործում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին մի շարք հարցեր, մասնավորապես` ՀՀ-ԵՄ ՆՀՔ Գործողությունների ծրագրի իրականացման գործընթացի ներկա մակարդակն ու հեռանկարները: Անդրադարձ եղավ նաեւ Հայաստանի գալիք նախագահական ընտրություններին: Դեսպան դե Լուցենբերգերը նշեց, որ ԵՄ-ն հետաքրքրված է Հայաստանի հետ կայուն գործակցության շարունակմամբ, ինչի մասին վկայում է ԵՄ պատվիրակության բացումը Հայաստանում եւ հույս հայտնեց, որ երկիրը կշարունակի զարգանալ համընդհանուր ժողովրդավարական արժեքներին ընդառաջ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը |