Հայ սամբիստները 8 մեդալ են նվաճել պատանիների և երիտասարդների ԱԱ-ում17 հոկտեմբերի 2017 - 10:35 AMT PanARMENIAN.Net - Հայ սամբիստները 8 մեդալ են նվաճել Սերբիայի Նովի-Սադ քաղաքում անցկացված Սամբոյի պատանիների և երիտասարդների առաջնությանը: Նրանք ստացել են չորս բրոնզե, երեք արծաթե և մեկ ոսկե մեդալ: Պատանիների թվում մրցանակակիրներ են դարձել Արմեն Նիկողոսյանը (56 կգ)` արծաթ, Բորիս Շատվերյանը (75 կգ)՝ արծաթ, Նարեկ Համբարձումյանը (87 կգ) `բրոնզ: Երիտասարդների շրջանում մեդալներ են նվաճել Ֆելիքս Դանիելյանը (48կգ)`բրոնզ, Արթուր Մանուկյանը (52 կգ)՝ բրոնզ, Վահագն Չալյանը (82կգ)`բրոնզ, Գրիգոր Սահակյանը (90 կգ)` ոսկի: Աղջիկներից արծաթ է նվաճել Աննա Մկրտչյանը (+80 կգ), հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան: Մեծահասակների աշխարհի առաջնությունը տեղի կունենա նոյեմբերի 9-13-ը Սոչի քաղաքում: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Աբրահամյան․ Իշխանությունը «սահմանային ճշգրտումներին» զուգահեռ, ԶՈւ բրիգադները սահմանապահներով փոխարինելու գործընթացի մեջ է Նա նշել է, որ իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, որը ՀՀ–ին երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում Հանդիպման օրը դեռ հայտնի չէ Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Բանկի պարտատոմսերը թողարկվել են 30 ամիս մարման ժամկետով Քաղաքացիները փակել են Երևան–Արմավիր ճանապարհը, Գյումրիում երթ է Մի խումբ քաղաքացիներ էլ երթ են անցկացնում Գյումրիում՝ կոչ անելով միանալ բողոքի ակցիաներին |