15 փետրվարի 2008 - 14:44 AMT
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարն անբավարար է համարել Ֆրանսիայի ակտիվությունը ղարաբաղյան խնդրի լուծման հարցում
Ղարաբաղյան խնդրի լուծումը հնարավոր է միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում` միջազգային նորմերին եւ սկզբունքներին համաձայն: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը Ֆրանսիայի ԱԳ նախարար Բերնար Քուշների հետ հանդիպմանը: Ըստ Մամեդյարովի, ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելը ամենամեծ սպառնալիքն է տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը: «Հակամարտության կարգավորումը ճանապարհ կհարթի տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման համար»,-նշել է նա: Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը, նշելով Փարիզի ակտիվությունը որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահի, ցանկացել է, որ Ֆրանսիան առավել ակտիվ լինի խնդրի հանգուցալուծման գործում:

Փետրվարի 15-ին նախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասյեի հետ, հաղորդում է 1news.az-ը: