Կատալոնիայում մտավախություն ունեն, որ Մադրիդը կցրի իրենց կառավարությունն ու կձերբակալի նախարարներին18 հոկտեմբերի 2017 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Կատալոնիայի իշխանությունները մտավախություն ունեն, որ Մադրիդը կարող է ցրել տարածաշրջանային կառավարությունն ու նույնիսկ ձերբակալել նախարարներին: Այդ մասին հայտարարել է Կատալոնիայի կառավարության արտաքին քաղաքականության գծով խորհրդի ղեկավար Ռաուլ Ռոմեվան: Նա դրական է պատասխանել այն հարցին, թե կարող են արդյոք հեռացվել պաշտոններից կամ նույնսիկ ձերբակալվել ինքը, կառավարության նախագահը կամ բոլոր անդամները, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Անդրադառնալով այն հանգամանքին, թե կարող է արդյոք նման բան տեղի ունենալ ԵՄ-ում՝ նա ասել է. «Դա կարող է տեղի ունենալ, մենք իրոք մտահոգոված ենք: Նման բան ոչ միայն կարող է կատարվել ԵՄ-ում, այլ արդեն կատարվել է: Հիշեք, Կատալոնիայի վարչակազմի 14 ներկայացուցիչ արդեն իսկ ձերբակալվել է և 1-2 գիշեր է անցկացրել ոստիկանությունում»,-ասել է Կատալոնիայի կառավարության ներկայացուցիչը: Հոկտեմբերի 16-ին Իսպանիայի Ազգային դատական պալատի դատարանը որոշել է կալանքի տակ վերցնել Կատալոնիայի ազգային վեհաժողովի և Omnium Cultural կազմակերպության ղեկավարներ Ժորդի Կուիշարային և Ժորդի Սանչեսին՝ խռովության կոչերի մեղադրանքով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |