ՄԱԿ. Մանկական մահացությունը ՀՀ-ում 1990-2016թթ. զգալի նվազել է

ՄԱԿ. Մանկական մահացությունը ՀՀ-ում 1990-2016թթ. զգալի նվազել է

PanARMENIAN.Net - Մանկական մահացության մակադակը ՀՀ-ում 1990-2016թթ. զգալիորեն նվազել է: Այդ են վկայում հոկտեմբերի 19-ին հրապարակված ՄԱԿ տվյալները:

Եթե 1990-ին 5 տարեկանից փոքր 1000 երեխայից մահանում էր 50-ը, ապա 2016-ին այդ թիվը նվազել է մինչև 13: 2016-ին 1000 նորածիններից կյանքի առաջին 28 օրում մահացել է 7 երեխա:

Ըստ զեկույցի, դիտարկման պատմության ամբողջ ընթացքում 2016-ին աշխարհում գրանցվել է 5 տարեկանից փոքր երեխաների շրջանում մահացության ամենացածր ցուցանիշը՝ 5,6 մլն՝ 1990թ. համեմատ նվազելով 62%-ով, երբ զոհվել էր 5 տարեկանից փոքր 12.7 մլն երեխա:

2016-ին աշխարհում ամեն օր մինչև 5 տարեկան մոտ 15.000 երեխա է մահացել, այդ թվում 7000-ը՝ նորածին: Վերջին 16 տարում մահացածների թվում նորածինների քանակն աճել է՝ 41%-ից հասնելով 46%-ի, ինչև շատ տագնապալի ցուցանիշ է:

Ըստ ՄԱԿ տվյալների, մահացության դեպքերի 30 տոկոսում մահվան պատճառ են հանդիսացել բարդությունները հղիության և ծննդաբերության ժամանակ, իսկ թոքաբորբն ու փորլուծությունը հիմնական վարակիչ հիվանդություններն են, որոնցից մահանում են 5 տարեկանից փոքր երեխաները՝ 2016-ին մանկական մահացության դեպքերի 16% և 8%-ը համապատասխանաբար գրանցվել են վերոնշյալ հիվանդություններից:

Ըստ ՄԱԿ զեկույցի, մանկական մահացության առավելագույն մակարդակը դիտվում է Աֆրիկայում՝ Սահարայից դեպի հարավ՝ 38%, և Հարավային Ասիայում՝ 39%: Երկրների մասով մանկական մահացության ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Հնդկաստանում՝ 24%, Պակիստանում՝ 10%, Նիգերիայում՝ 9 %, Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում՝ 4% և Եթովպիայում՝ 3%;

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---