20 հոկտեմբերի 2017 - 13:21 AMT
Օզիլը մտադիր է կարիերան «Մանչեսթեր Յունայթեդում» շարունակել

«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը հայտնել է իր թիմակիցներին, որ կշարունակի կարիերան «Մանչեսթեր Յունայթեդում»: 29-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնյան թիմի հետ ավարտվում է 2018-ի ամռանը, որը նա մտադիր չէ երկարացնել:

Եթե Օզիլը ձմռանը չփոխի ակումբը, ապա 2018-ի ամռանը կկարողանա հեռանալ «Արսենալից» ազատ գործակալի կարգավիճակով, գրում է championat.com-ը Mirror-ի վրա հղումով:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ լոնդոնյան ակումբի ղեկավարությունը պատրաստ է վաճառել Օզիլին, որը ցանկանում էր «Արսենալում» շաբաթական 395.000 եվրո վաստակել:

Գերմանացի ֆուտբոլիստն «Արսենալ» է տեղափոխվել 2013-ին, երբ նրան գնեցին «Ռեալից» մոտ 47 մլն եվրոյով: