9 անգամ Գրեմմիի արժանացած «Էմերսոն» քառյակը ելույթ կունենա Երևանում

9 անգամ Գրեմմիի արժանացած «Էմերսոն» քառյակը ելույթ կունենա Երևանում

PanARMENIAN.Net - «Երևանյան հեռանկարներ» փառատոնի հաջորդ իրադարձային համերգի շրջանակներում ելույթ կունենա «Էմերսոն» լարային քառյակը: Այն համարվում է կատարողական արվեստի բաձրակետ և կատարելության խորհրդանիշ: Քառյակը միակ դասական խումբն է, որն 9 անգամ արժանացել է «Գրեմմի» հեղինակավոր մրցանակի:

Հայաստանն առաջին երկիրն է ողջ ԱՊՀ տարածքում, ուր այցելում է հռչակավոր քառյակը, ասվում է փառատոնի ֆեյսբուքյան էջում:

Համերգը տեղի կունեն նոյեմբերի 11-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում, ժամը 19:00-ին: Տոմսերի արժեքը` 2000-20 000 դրամ է:

Երեկոյի ընթացքում կհնչեն Հայդնի, Վեբերնի, Բարտոկի, Բեթհովենի ստեղծագործությունները:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---