Էլեկտրական հեծանիվների կայան և արտաքին LED լուսավորության համակարգ է գործարկվել Գառնիում20 հոկտեմբերի 2017 - 17:22 AMT PanARMENIAN.Net - Պատմաճարտարապետական հուշարձաններով հարուստ և զբոսաշրջության կենտրոններից մեկը հանիսացող հինավուրց Գառնի գյուղում տեղի է ունեցել 2 «կանաչ» միջոցառում՝ էլեկտրական հեծանիվների կայանի բացումն ու արտաքին լուսավորության արդիականացված համակարգի գործարկումը։ «Արևորդի» 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի է ունեցել «Արևորդի» հասարակական կազմակերպության «Կանաչ շարժունակություն» նախագծի էլեկտրական հեծանիվների կայանի բացման արարողությունը։ «Կանաչ շարժունակության» հեծանվակայանը զինված է արևային վահանակներով և մարտկոցներով: Հեծանիվները լիցքավորվում են միայն արևից ստացված էներգիայով՝ բացառելով մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումները։ Գառնի գյուղում հեծանվակայանի տեղադրման նպատակը էկո-տուրիզմի զարգացումն է։ Հեծանվակայանի բացմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Գառնի համայնքի ղեկավար Ահարոն Սահակյանը, ՀՀ բնապահպանության, տնտեսական զարգացման և ներդրումների, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների և գյուղատնտեսության փոխնախարարները։ Հեծանվակայանի բացումից հետո մասնակիցները էլեկտրական հեծանիվներ են վարել մինչև Կոտայքի մարզի Գեղադիր գյուղ։ Հեծանվակայանում հնարավոր է վարձակալել էլեկտրական հեծանիվներ կամ լիցքավորել դրանք։ «Կանաչ շարժունակություն» ծրագիրն իրականացվում է ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) աջակցությամբ։ Նախագծի նպատակն էլեկտրական հեծանիվների օգտագործման տարածումն է՝ որպես ջերմոցային գազերի արտանետումները բացառող այլընտրանքային փոխադրամիջոց։ «Էլեկտրական հեծանիվների կայանի բացումը ծանրակշիռ քայլ է առողջ ապրելակերպի, Հայաստանում մշակութային և բնապահպանական զբոսաշրջության զարգացման, բնապահպանության, հեծանիվով երթևեկողներիհամար հարմարավետ պայմաններ ստեղծելու ուղղությամբ: Ամեն մեկը չէ, որկարող է հեշտությամբ տեղաշարժվել մեխանիկական հեծանիվով՝ հաշվի առնելովմեր երկրի աշխարհագրական առանձնահատկությունները: Այս առումով, էլեկտրական շարժիչով հեծանիվների ենթակառուցվածքի ներդրումն այլընտրանքչունի», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Նույն օրը Գառնիում գործարկվել է արտաքին LED լուսավորության համակարգ: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ևՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությամբ իրականացվող «Այլընտրանքայինէներգիա» նախագծի շրջանակում՝ Գառնիում իրականացված՝ արտաքինլուսավորության համակարգի արդիականացման առաջին փուլով տեղակայվել է 47 LED լուսարձակ՝ լուսավորելով ավելի քան 2 կմ տարածություն: Գյուղում տեղակայված արտաքին լուսավորության նախկին համակարգը էլեկտրաէներգի սպառելու տեսանկյունից եղել է ոչ արդյունավետ, սպառվել է սպասվածից ավելի շատ էկելտրաէներգիա՝ ապահովելով ոչ բավարար լուսավորություն: Նախկին համակարգի լուսարձակները 5-6 անգամ ավելի հզոր են եղել, քան՝ նոր տեղադրված բնապահպանական և էներգախնայող LED լուսարձակները։ Բնակավայրերում արտաքին լուսավորության էներգախնայող համակարգի ներդրումը միտված է խնայելու համայնքային միջոցները: Բնապահպանական և էներգախնայող LED լուսարձակների շահագործումը տնտեսապես արդյունավետ է, այսպիսի համակարգի օգտագործումը 80 տոկոսով կնվազեցնի էներգիայի ծախսը՝ թեթևացնելով գյուղի ֆինանսական բեռը: Լուսարձակներն ամռանը գյուղի փողոցները կլուսավորեն 21:00-ից մինչև 00:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 23:00: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշեր: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |