Շոտլանդիայում օրենքով կարգելեն երեխաներին ֆիզիկապես պատժելը

Շոտլանդիայում օրենքով կարգելեն երեխաներին ֆիզիկապես պատժելը

PanARMENIAN.Net - Շոտլանդիայում օրենսդրորեն կարգելեն երեխաներին ֆիզիկապես պատժելը: Այսպիսով Շոտլանդիան առաջինը կլինի Միացյալ Թագավորությունում, որտեղ կարգելեն երեխաներին խփելը:

Նախարարները բազմիցս են հայտարարել, որ չեն ողջունում այն ծնողներին, որոնք դաստիարակության համար ֆիզիկական պատիժ են կիրառում, սակայն օրենսդրորեն դա արգելելու մասին չէր ասվել:

Համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել Կանաչների կուսակցությունից Ջոն Ֆիննին՝ ակնկալվում է, որ այն կընդունվի, խորհրդարանականներն արդեն հայտարարել են, որ մտադիր են սատարել օրինագծին, գրում է BBC-ին:

Ըստ Ֆիննիի առաջարկության, երեխաները նույն իրավական պաշտպանությունը կստանան, ինչ մեծահասակները:

Այժմ շոտլանդացի ծնողներն իրավական տեսակետից կարող են որպես արդարացում ասել, որ ֆիզիկական բռնությունը երեխայի հանդեպ «արդարացի է եղել»: Թեև այժ արդեն շոտլանդացիները չեն կարող երեխային պատժելու համար որևէ առարկա օգտագործել կամ նրա գլխին հարվածել:

Նման արգելքներ չկան Անգլիայում, Ուելսում և Հյուսիսային Իռլանդիայում: Ծնողներին թույլատրվում է «խելամիտ պատիժ» կիրառելը: Սակայն նրանց կարող է մեղադրանք առաջադրվել, եթե երեխայի մարմնին կան կապտուկներ, այտուցներ, կտրվածքներ, քերծվածքներ, որոնք հայտնվել են ուժի կիրառման հետևանքով:

 Ուշագրավ
Առնվազն 10 մարդ է տուժել, Յասուջ և Սիսեհթ քաղաքներում կան ավերածություններ
Վրաստանի տարածքի մի մասը օտար պետության փոխանցելու մասով 2 մեղադրյալ ու 100 հարցաքննված կա
2019-ի համեմատ զբոսաշրջային ուղղություններում օտարերկրյա զբոսաշրջիկների քանակը պակասել է 900 միլիոնով