Բրիտանիան խնդրել է ՄԱԿ-ին «հղի կին» եզրույթը փոխարինել «հղի մարդ» եզրույթով

Բրիտանիան խնդրել է ՄԱԿ-ին «հղի կին» եզրույթը փոխարինել «հղի մարդ» եզրույթով

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի կառավարությունը դիմել է ՄԱԿ՝ խնդրելով «հղի կին» արտահայտությունը փոխարինել «հղի մարդ» եզրույթով՝ պաշտպանելու համար տրանսգենդերների իրավունքները: Այդ մասին երկրի ԱԳՆ վրա հղումով հայտնել է The Times-ը:

Փոփոխություններ պետք է մտցվեն 1976-ին Մեծ Բրիտանիայի ստորագրած Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային պակտում:

Փաստաթղթում ասվում է, որ «հղի կինը» հատուկ պաշտպանության տակ պետք է լինի և չի կարող մահապատժի ենթարկվել: Մեծ Բրիտանիան դեմ է այդ եզրույթին, քանի որ այն բացառում է «տրանսգենդերներին, որոնք ևս հղի կարող են լինել», գրում է Lenta.ru-ն:

Մինչդեռ գրող Սարա Դիտումն այն անվանել է «վիրավորական, քանի որ զրկում է կնոջն իրեն կին անվանելու իրավունքից՝ մոլեռանդ կոչվելու մտավախությունից ելնելով»:

Հունվարին բրիտանահպատակ Հայդեն Քրոսը, որը փոխել էր սեռը՝ տղամարդ դառնալով, հայտարարեց իր հղիության մասին, դառնալով առաջին հղի տղամարդը երկրում: Նա որոշել էր փոխել սեռը 17 տարեկանում և 3 տարի ընդունել է անհրաժեշտ հորմոնալ հաբերը և անձնագիր է ստացել, որտեղ նշված էր նրա նոր գենդերային պատկանելությունը: Սակայն հետո Քրոսը որոշել էր արգելակել սեռի փոփոխման գործընթացը, քանի որ գիտակցեց, որ ուզում է երեխա ունենալ:

 Ուշագրավ
---